Հունաստանի մշակույթը

Հունաստանի մշակույթը ձևավորվել է մի քանի հազարամյակների ընթացքում` սկսած Մինոյան քաղաքակրթությունից, այնուհետև այն շարունակվեց Դասական Հունաստանում և հռոմեական տիրապետության ժամանակաշրջանի Հունաստանում: Օսմանյան լուծը նույնպես իր ներգործությունն ունեցավ հունական մշակույթի վրա: Բայց նույնիսկ Հունական հեղափոխության ժամանակ ստեծվում էին ստեղծվում էին երաժշտության, գրականության և գեղանկարչության փայլուն գործեր: Հունաստանի ժամանակակից մշակույթի վրա մեծ ազդեցություն է ունեցել ուղղափառական քրիստոնեությունը: Որոշ ուսումնասիրողներ, օրինակ Ռոբերտ Կագանը, եկել են այն եզրահանգման, որ Հունաստանի ժամանակակից մշակույթը ավելի շատ է կապված Բյուզանդական և Օսմանյան կայսրությունների հետ, քան Հին Հելլադայի մշակույթի:

Ճարտարապետություն

800px-AcademyOfAthens_(3)Աթենքի գիտությունների ակադեմիայի շենք

800px-NeosKosmos1

 

 

 

 

Հունական տներ Աթենքի Նեոս Կոսմոս շրջան

O_Partenon_de_AtenasՀին Հունաստանում առաջին անգամ սկսեցին ամբողջական պոլիսներ` քաղաքներ-պետություններ, կառուցել դեմոկրատիայի ժամանակներում: Զարգանում է քաղաքային շինարարությունը: Քաղաքները կառուցում են ավելի համակարգված` փողոցների ուղիղ ցանցով և գլխավոր հրապարակով` ագորայով, որը հանդիսանում է առևտրի և հասարակական կյանքի կենտրոն: Մշակվել է բնակելի տների նոր տեսակ` պերիստալը, որը կենտրոնական մասում ունի սյուներով պահվող ազատ տարածք:

Հին հունական քաղաքի կուլտային և ճարտարապետական կոմպոզիցիայի կենտրոն է հանդիսացել ակրոպոլիսն իր տաճարով, որը նվիրված էր քաղաքի հովանավոր աստվածուհուն` Աթենասին: Տաճարների կառուցման տեխնիկայի զարգացմամբ դասական տաճարների ավարտուն ոճը համարվում է պերիպտերը: Նրա ամենավառ օրինակն է համարվում Աթենյան Ակրոպոլիսի գլխավոր տաճարը` Պարթենոնը: Հին Հունաստանում շինություններում լայնորեն կիրառում էին սյուները` էստետիկական և ամրության նկատառումներով, որն էլ ի վերջո հանգեցրեց ճարտարապետական գործերում օրդերական համակարգի օգտագործմանը, որում ներդաշնակ կերպով կարելի է համադրել բարձր գեղարվեստական ճարտարապետական դետալների օգտագործումը և կառուցվածքի կատարելագործումն ու շինանյութը: Հին հունական պոլիսի հասարակական կյանքի կտրուկ զարգացումը հանգեցրեց նրան, որ ի հայտ եկան նոր տիպի կառույցներ` թատրոն,ստադիոն, պալեստրա և այլն: Այսպիոսով Հին Աթենքում ի հայտ եկան Դիոնիսի թատրոնը, իսկ ավելի ուշ Հերոդ Աթիքացու Օդեոնը և մարմարյա եզակի ստադիոնՊանատինաիկոսը:  Միջնադարում Հունաստանում հիմնականում զարգացավ եկեղեցաշինությունը և հունական քաղաքները մոռացության մատնվեցին: Կառուցում էին ամեն տեսակ բնակելի տներ` հիմնականում կախված տեղանքի ռելիեֆից: Ճարտարապետությունը լիարժեք սկսում է զարգանալ 1830-ականներին, երբ պետության մայրաքաղաք է դառնում Աթենքը: Քաղաքի շինությունների ստեղծման վրա մեծ ավանդ ունեն Ստամատիոս Կլեանտիս և Լիսանդրոս Կավտանզոլգուճարտարապետները: Միևնույն ժամանակ դրսից հրավիրեցին ճարտարապետներ Թոֆիլ ֆոն Հանսենին և Էռնեստ Զիլլերին, որոնք կառուցեցին հասարակական տներ` նպաստելով Հունական վերածնունդ ճարտարապետական ոճի զարգացմանը: XIX դարի եկեղեցական շինարարությունը հակում ուներ դեպի բյուզանդական ոճը:Սկսած 1920-ականներից նավահանգստային քաղաքներ Աթենքը, Պիրեյը և Սալոնիկը սկսում են արագորեն աճել, և ներկայումս այնտեղ ձևավորվել է Հունաստանին բնորոշ բազմաբնակարանային պատշգամբավոր տների կառուցումը, որն առաջարկել է Կոստաս Կիցիկիսը: Հետագայում հունական ճարտարապետության վրա ներգործում են ֆունկցիոնալիզմը և նեոկլասիցիզմը: 1950—1960 թթ. Աթենքի շուրջ կառուցվեցին այգիներով արվարձաններ, որտեղ ապրում էին հարուստ հույները հունական ազգային ճարտարապետական ոճով կառուցված առանձնատներում, (ճարտարապետ Դմիտրիս Պիկոնիս): Աղքատ բազմաբնակարանային տները զգալիորեն քիչ էին կառուցվում (ճարտարապետ Արիս Կոնստանտինիդիս), բայց դրա փոխարեն պահանջարկ առաջացավ կառուցելու նոր հյուրանոցներ և թանգարաններ, որոնց ճարտարապետությամբ զբաղվեցին Հարալամբոս Սֆաելոսը և Պրոկոպիոս Վասիլիադիսը: Արտադրական և գրասենյակային ճարտարապետությունը զարգացնում էր Տակիս Զենատոսը:

Թատրոն

the_theater_of_herodes_atticus

Հունական թատրոնը և դրամատուրգիան առաջացել են Դիոնիսոս աստծո պատվին կազմակերպված գյուղական տոնակատարություններից։ Այդ տոնակատարությունների ժամանակ կատարվում էին գովերգեր և ֆալլուսային երգեր, որոնք պարունակում էին երկխոսության և թատերական գործողության տարրեր: Գովերգի հետագա զարգացումը կապված է պոետ Թեսպիսի հետ (մ.թ.ա. 6-րդ դարի 2-րդ կես), ով հայտնի է նաև որպես առաջին դերասան:  Դեռևս վաղ ժամանակներից թատրոնը կարևոր դեր է խաղացել հույների հասարակական կյանքում: Թատրոնի դերը հատկապես բարձրացավ քաղաքային ժողովրդավարության զարգացման շրջանում (մ.թ.ա. 5-րդ դար): Ականավոր դրամատուրգներ Էսքիլոսի, Սոփոկլեսի, Եվրիպիդեսի, Արիստոփանեսիստեղծագործություններն արտացոլում են հույն ժողովրդի հասարակական, քաղաքական և հոգևոր կյանքի կողմերը:  Հին Հունաստանում կանացի դերերը թատրոնում խաղում էին տղամարդիկ: Միևնույն դերասանը խաղում էր մի քանի դեր, նրանից պահանջվում էր ոչ միայն լավ արտասանել պիեսը, այլև երգել և պարել: Հույն դերասանները դիմակներ էին կրում, որը փոխվում էր դերից դեր և նույնիսկ միևնույն դերի ժամանակ: Որպեսզի բարձրահասակ երևան, ողբերգակ դերասանները կրում էին բարձր պլատֆորմներով կոշիկներ:  Հունաստանի ամենահին թատերական շենքը Դիոնիսոսի թատրոնի շենքն է Աթենքում (6-4-րդ դարեր):  Հին Հունաստանի թատերական մշակույթը մեծ ազդեցություն է թողել համաշխարհային թատերական արվեստի զարգացման վրա: Թատերական այս ժառանգությունը լայնորեն օգտագործել են հռոմեացիները (հատկապես զարգացման վաղ շրջանում)՝ Վերածննդի և Լուսավորության դարաշրջանի գործիչները: Նշանակալի հասարակա-քաղաքական, փիլիսոփայական և էթիկական հարցերի բեմադրումը, դրամատուրգիական ստեղծագործությունների հագեցվածությունը հայրենասիրական գաղափարներով, մարդու նկատմամբ ուշադիր լինելը, հերոսական կերպարների խորությունը, որն արթնացնում է հանդիսատեսի քաղաքացիական գիտակցությունը, կազմում են հին հունական թատրոնի կենսահաստատման ուժը:

Փիլիսոփայություն

Sanzio_01 Պլատոնյան ակադեմիա, Ռաֆայել Սանտի

Արևմտյան փիլիսոփայությունը ծնունդ է առել Հին Հունաստանում դեռևս մ.թ.ա. 6-րդ դարում: Առաջին հին հունական փիլիսոփաներին ընդունված է անվանել «Դոսոկրատիկներ» անվանմամբ: Նրանց աշխատություններից շատերը մեզ նույնիսկ հատվածների տեսքով չեն հասել: Դոսոկրատիկների մեջ հատկանշական տեղ ունեն Յոթ իմաստունները: Նրանցից մեկը` Թալես Միլեթացին դեռևս Արիստոտելի ժամանակներից համարվում էր Հունաստանի առաջին փիլիսոփան, որը պատկանում էր այսպես ասած Միլետյան դպրոցին: Հաջորդ փիլիսոփայական դպրոցը Էլաիտյանն էր, որը զբաղվում էր կեցության փիլիսոփայությամբ:  Հունական փիլիսոփայության դասական ժամանակաշրջանը ավանդաբար կապվում է Սոկրատեսի, Պլատոնի և Արիստոտելի հետ: Այդ ժամանակաշրջանում Հին Աթենքը դառնում է հունական փիլիսոփայության կենտրոն: Սոկրատեսն առաջինն էր, ով սկսեց մտածել մարդկային անհատականության մասին, Պլատոնը հիմնեցակադեմիա և տրամաբական-էթիկական փիլիսոփայությունը: Արիստոտելը փիլիսոփայությունը զարգացրեց որպես մի գիտություն իրական աշխարհի մասին: Հունաստանում ավելի ուշ ի հայտ եկած փիլիսոփայական դպրոցներից հատկանշական է նշել ստոիցիզմը, էպիկուրեիզմը, սկեպտիցիզմը և նեոպլատոնիզմը:  Հունական Վերածննդի (XV-XVIII դար) փիլիսոփայության ականավոր ներկայացուցիչներից են հոգևորական Թեոֆիլոս Կորիդալեուսը, Նիկոլայ Մավրոկորդաթը,Վիկենտիոս Դամիդոսը և Մեֆոդիոս Անտրակիտիսը: Նոր հունական լուսավորվածության համար բնորոշ էր հին հունական ժառանգությանը վերադառնալը: Այս ժամանակաշրջանի հայտնի գործիչներից էին Եվգենիյ Բուլգարիսը, Իոսիփոս Միսիոդակասը, Բենիամին Լեսբոսացին և հեղափոխական Ռիգաս Ֆերեոսը: Օսմանյան կայսրությունից անկախացման առաջին տարիներին տարածում ստացավ կրոնական փիլիսոփայությունը (Փիլիպոս Իոաննու, Պետրոս Բրաիլաս-Արմենիս) և Հեգելիանիզ:

This entry was posted in Արվեստ. Bookmark the permalink.

Leave a comment