Մաթեմատիկա II կիսամյակ

11054472_751712198281120_3244248289292274736_n Continue reading

Posted in Ashot Vardanyan | Leave a comment

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄ

1985թ. հռչակված «վերակառուցման» քաղաքականությունը եւ կիսատ-պռատբարեփոխումներն ավելի խորացրին ԽՍՀՄ-ում տիրող սոցիալ-տնտեսական եւքաղաքական ճգնաժամը: Օգտվելով կենտրոնական իշխանության թուլացումից`ԽՍՀՄ կազմի մեջ մտնող ազգային հանրապետություններն աստիճանաբար բռնեցինանկախացման ուղի: Հայաստանում այդ գործընթացը սկսվեց ղարաբաղյան շարժմանհիմքի վրա, 1989թ. կեսերից:

Այսպիսի իրավիճակում, 1990թ. մայիսի 20-ին տեղի ունեցան ՀԽՍՀ Գերագույնխորհրդի պատգամավորների ընտրություններ, որում հիմնական տեղերը գրեթեհավասարապես զբաղեցրին ՀՀՇ-ն եւ ՀԿԿ-ն (Հայաստանի կոմունիստականկուսակցություն): Օգոստոսի 4-ին Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց ԼեւոնՏեր-Պետրոսյանը:

1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանիանկախության մասին» հռչակագիրը: Դրանով դրվեց Հայաստանի անկախությանգործընթացի սկիզբը, իսկ Ղարաբաղի հարցը թեւակոխեց նոր փուլ: Այն Հայաստանիանկախության գործընթացի սկիզբն ավետող առաջին իրավական փաստաթուղթն էր,որը նախանշեց նրա քաղաքական, տնտեսական եւ մշակութային զարգացմանուղիները: Նկատենք, որ թեեւ դեռեւս Հայաստանը ԽՍՀՄ կազմում էր եւ չուներիրական անկախություն, սակայն այս ժամանակ դրվեցին Երրորդ հանրապետությանհիմքերը:

Այդ փաստաթղթով ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն:Հայաստանի ժողովրդի անունից հանդես գալու բացառիկ իրավունքը վերապահվեցՀՀ Գերագույն խորհրդին: Ընդունվեցին նոր պետականության խորհրդանիշները՝դրոշը եւ զինանշանը, որոնք առաջին հանրապետության խորհրդանիշներն էին:Հռչակվեց հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքներինկատմամբ: Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հաստատված չէր Հայաստանի Գերագույնխորհրդի կողմից, ապա այն չէր կարող գործել հանրապետությունում: Հռչակագիրնարտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների,ժողովների, մամուլի ազատություն: Վերականգնվում էին Հայ ԱռաքելականԵկեղեցու իրավունքները: Հռչակագրում հատուկ կետ մտցվեց հայոցցեղասպանության մասին, թեեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ էր դրան: Հռչակագրիպատմական նշանակությունը կայանում է նաեւ նրանում, որ այն հիմք հանդիսացավազգային օրենսդրության եւ ՀՀ նոր սահմանադրության համար:

1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմիցդուրս գալու եւ անկախանալու հարցով: Բնակչության ճնշող մեծամասնությունը,այսինքն՝ 2 մլն 43 հազար մարդ (քվեարկության իրավունք ունեցողների 94,39%-ը), «այո» ասաց անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ.սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեցանկախ պետություն:

1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցիննախագահական ընտրություններ: Ձայների ճնշող մեծամասնությամբ ՀՀ առաջիննախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

1991թ. դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքում գտնվող Բելովեժսկ բնակավայրումՌուսաստանի, ՈՒկրաինայի եւ Բելառուսի ղեկավարները ստորագրեցինհամաձայնագիր` որպես միջազգային սուբյեկտ եւ աշխարհաքաղաքականիրողություն ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին: Միաժամանակազդարարվեց միջազգային նոր սուբյեկտի՝ Անկախ ՊետություններիՀամագործակցության (ԱՊՀ) ստեղծման մասին:

1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում նախկինխորհրդային 11 հանրապետություններ՝ Ռուսաստանը, ՈՒկրաինան, Բելառուսը,Ղազախստանը, ՈՒզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը,Մոլդովան, Ադրբեջանը եւ Հայաստանը ստորագրեցին ԱՊՀ ստեղծման մասինհամաձայնագիր: Դրանով ավարտվեց ԽՍՀՄ փլուզման գործընթացը: ԽՍՀՄ առաջինեւ վերջին նախագահ Մ. Գորբաչովը ստիպված հրաժարական տվեց: Հայաստանըդարձավ անկախ պետություն:

1991թ. վերջերից Հայաստանի Հանրապետությունը սկսեց միջազգային ճանաչումգտնել: 1991թ. դեկտեմբերին ՀՀ-ն ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան,Ռումինիան եւ այլ պետություններ: 1991թ. դեկտեմբերին ՀՀ անկախությունը ճանաչեցնաեւ Թուրքիան, որը, սակայն, հրաժարվեց հաստատել դիվանագիտականհարաբերություններ՝ դրա համար առաջադրելով մի շարք անընդունելինախապայմաններ: 1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ,այնուհետեւ անդամագրվեց միջազգային մի շարք կազմակերպությունների:

Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում

1920 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության վիճակը խիստծանրացավ, դա հարկադրեց Համո Օհանջանյանի գլխավորած կառավարությանհրաժարականը։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է նորկառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Զգալով պահի լրջությունը ևհայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը, Վրացյանիկառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները ԽորհրդայինՌուսաստանի հետ։ Սակայն նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի լիազորներկայացուցիչ Բորիս Լեգրանին արված առաջարկը չի ընդունվում։ Լեգրանըհայտարարում է, որ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Հայաստանիխորհրդայնացման կուրս է վերցրել։ Նույն օրը հայ հեղկոմը Ղազախից անցնում էԻջևան և այստեղ Հայաստանի ժողովրդին ուղղված դեկլարացիա հրատարակում,որով Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։Իջևան են մտնում 11-րդ բանակի սրող զորամասեր։ Նոյեմբերի 20-ին ԼեգրանըՀայաստանի Հանրապետության կառավարությունից վերջնագիր ձևով պահանջում էիշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Եվ հայտնվելով թուրքական և ռուսականսվինների արանքում, Հայաստանի Հանրապետությունը հարկադրված է լինում տեղիտալ։ Նույն օրը նրա ներկայացուցիչներ Դրոն և Համբարձում Տերտերյանըբանակցություններ են սկսում Լեգրանի հետ։ Երկու օր տևած բանակցություններնավարտվում են դեկտեմբերի 2-ին՝ Ռուսաստանը Հայաստանին պարտադրումկապիտուլյացիոն պայմանագիր։

Պայմանագրի կետերի համաձայն

  1. Հայաստանը հռչակվում էր Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն
  2. Նախքան Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը իշխանությունըանցնում էր ժամանակավոր հեղափոխական կոմիտեի ձեռքը

III. Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի հանրապետության անբաժանելի մաս էրճանաչում ամբողջ Երևանի նահանգը, Զանգեզուրը, Կարսի նահանգի մի մասը,Ղազախի գավառի որոշ շրջաններ և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնքմինչև 1920 թվականի սեպտեմբերի 28-ը գտնվել են Հայաստանի Հանրապետությանկազմում։

  1. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետությանբանակի սպայական կազմը
  2. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության հայքաղաքական կուսակցությունների գործիչները
  3. Ժամանակավոր հեղկոմի կազմը պետք է բաղկացած լիներ 5 բոլշևիկներից ևերկու ձախ դաշնակցականներից։

VII. Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր ապահովվելՀԽՍՀ-ի տարածքի անվտանգությունը։

Այսպիսով 1920 թվականի դեկտեմբերի սկզբին Խորհրդային Ռուսաստանը բռնազավթում է Հայաստանը, այն վերանվանում Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետություն, և այնտեղ հաստատում դրածո վարչախումբ։ Դեկտեմբերի 4-ին Երևան են ժամանում հայ հեղկոմի անդամները, իսկ դեկտեմբերի 6-ին 11-րդ բանակի մի զորամաս։ Երևան հասնելուց հետո բոլշևիկները 11-րդ բանակի օգնությամբ սկսում են իրականացնել զանգվածային բռնագրավումներ, ձերբակալություններ։ Բռնազավթման առաջին ամիսներին բոլշևիկները սպանում են հարյուրավոր հայ սպաների, մտավորականների, Հայաստանի կառավարության անդամների, որոնք հրաժարվում են համագործակցել զավթիչների հետ։ 1921 թվականին բոլշևիկները հազարավոր հայ սպաների և մտավորականների աքսորում են Ադրբեջան և Ռյազան։ Հայաստանի խորհրդային 70-ամյա բռնազավթումն ավարտվում է 1991-ի սեպտեմբերի 21-ին. հայ ժողովուրդը անկախության հանրաքվեով դուրս է գալիս Խորհրդային Միությունից։

Տարածքային կառավարման համակարգ

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման հետ սկսեցին կազմավորվելվարչատարածքային այն միավորները, որոնք բնորոշ էին Խորհրդային Միությանը:Դա կարգավորվում էր ՀԽՍՀ Գերագույն Սովետի հրամանագրով հաստատված՝<<ՀԽՍՀ վարչատերիտորիալ կառուցվածքի հարցերի լուծման կարգի մասին>>կանոնադրությամբ: Համաձայն գոյություն ունեցող իրավական ակտերի՝բնակավայրերը դասակարգվում էին քաղաքայինի եւ գյուղականի: Ընդ որում,քաղաքային բնակավայրեր էին համարվում հանրապետական ենթակայության,շրջանային ենթակայության քաղաքները եւ քաղաքտիպ ավանները, իսկ գյուղական`գյուղերը եւ ավանները՝ անկախ դրանց վարչական ենթակայությունից: ՀայաստանիՀանրապետության տարածքը բաժանվում էր 37 վարչական շրջանի:

ՀՀ-ում տարածքային կառավարման բարեփոխումներն սկսվեցին 1995թ-ից:Նորանկախ Հայաստանի Հանրապետության համար առաջնային դարձան պետականինստիտուտների եւ պետական կառավարման համակարգի ներդրումը: Պետականկառավարման համակարգում կատարվող փոփոխություններն իրենց ամրագրումըստացան 1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունված Սահմանադրությանմեջ:

Պետական կառավարման համակարգում վարչատարածքային բաժանումնառանձնահատուկ տեղ ունի եւ պատահական չէ, որ ՀՀ Ազգային Ժողովը պետականկառավարման համակարգի ժողովրդավարացմանն ուղղված օրենքների շարքումառաջնահերթ ընդունեց <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքայինբաժանման մասին>> ՀՀ օրենքը, հիմք ընդունելով Սահմանադրության 104-րդհոդվածը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության վարչատարածքայինմիավորներն են մարզերն ու համայնքները, մարզերն կազմված են գյուղական եւքաղաքային համայնքներից:

<<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀօրենքի համաձայն Հայաստանի հանրապետության տարածքը բաժանվում է 10մարզերի` դրանք են Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիր մարզ,Գեղարքունիք մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ,Վայոց Ձորի մարզ և Տավուշի մարզ: ՀՀ մարզերում իրականացվում է տարածքայինկառավարում, որը կանոնակարգվում է ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի<<Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին>>թիվ 728 հրամանագրով, իսկ հանրապետությունում առկա 915 համայնքներում`տեղական ինքնակառավարում, ինչն էլ կարգավորվում է <<Տեղականինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով:

Երևան քաղաքում տեղական ինքնակառավարումը իրականացվում է <<Երևանքաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով սահմանվածդրույթներին համապատասխան: Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն Երևանումտարածքային կառավարումը իրականացնում է Հայաստանի Հանրապետությանտարածքային կառավարման նախարարությունը: Կառավարության որոշմամբԵրևանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող ենփոխանցվել գործադիր իրշխանության հանրապետական այլ մարմինների:

Posted in Պատմություն | Leave a comment

Իմ վերջին ուսումնական տարին

Ի՞նչ տվեց ինձ կրթահամալիրը։ Մի երկու անգամ ինքս ինձ հարցնելուց հետո գտա պատասխանը, և, երևի, միակ պատասխանը․ ընկերներ։ Կզարմանաք կամ էլ արդեն զարմացաք․ «Այսքան շրջանավարտներ գրում են, որ կրթահամալիրը ինձ այս տվեց այն տվեց ու հազար ու մի բան, իսկ քեզ միայն ընկերներ ու վե՞րջ»։ Իհարկե։ Էստեղ, երբ արդեն վերջին տարին է, երբ կրթահամալիրը լքելուն մնացել է ընդամենը մի ամիս, երբ արդեն պատրաստվում ենք վերջին օրվան, ես ինձ ասում եմ․ «լավ, ամոթ ինձ, որ ծույլ եմ եղել»։ Կրթահամալիրը սովորեցնում է ձևավորվել որպես անհատ, ունենալ սեփական կարծիք, կարծիքը լսարանին հասցնել՝ լինելով անկաշկանդ, մտածել մի շարք հարցերի շուրջ, որոնց մասին չէի մտածել, սովորեցնում է փնտրել, բացահայտել, ստեղծել։ Ինչ եմ անելու հետո։ Սովորելու եմ  Լենինգրադ քաղաքի Մոժայսկու անվան ակադեմիայում , ռազմատիեզերական սարքեր չափագրելով և վերանորոգելով։ Մնացածին խորհուրդ եմ տալիս չլինել ծույլ և անընդհատ ձգտել հաջողության։Կյանքում նպատակ ունեցեք և փորձեք հասնել դրանց. Ես ձգտեցի ընկերներ ունենալ և ունեցա։ Եվ ես ուրախ եմ, որ հասել եմ դրան և, որ կողքիս ունեմ նրանց, որովհետև նրանք շատ մեծ դեր ունեն յուրաքանչյուրիս կյանքում։ Շնորհակալ եմ քեզ, կրթահամալիր։ Շնորհակալ եմ, որ շրջապատված եմ ձեր նման մարդկանցով, որովհետև դժվար պահերին ես զգում թե ով է իսկական ընկեր, ով թշնամի, ով ուղղակի:

Posted in Ashot Vardanyan | Leave a comment

Պատմություն Անհատական Առաջադրանք. Կիլիկիա

Հայ ժողովորդը 11-րդ դարի վերջերին նոր պետականություն ստեղծեց հեռավոր Կիլիկիայում, որի  պատմությունը լի է վերելքներով և վայէջքներով։Կիլիկիայի հետ հաշվի են նստել մեծ պետություններ՝  Բյուզանդիան, Իկոնիայի սուլթանությունը, Մոնղոլական տերությունը, Եգիպտոսի սուլթանությունը։Կիլիկիայի հայկական պետության հետ կնքվել են առևտրական պայմանագրեր, դաշնագրեր։

Կիլիկիան մարդկությանը հայտնի էր դեռևս խոր հնության շրջանում:Գտնվելով Միջերկրական ծովի հյուսիս արևելյան ափին, նա հեռու չէրԱֆրիկայից և Եվրոպայից: Հյուսիսից նա շրջապատված էր Տավրոսյանլեռնաշղթայով, հարավից՝ Միջերկրական ծովով, արևմուտքից սահմանակիցէր Պամփյուլիային, իսկ արևելքից՝ Ամանոսի(Սև) լեռներին և Սիրիային:Կիլիկիան ձգվում էր արևմուտքից արևելք 300-կիլոմետր, իսկ հյուսիսիցհարավ 80 կիլոմետր տարածություն: Իր բնական պայմաններով երկիրըբաժանված էր երկու մասի. արևմտյան՝ լեռնային ծածկ ունեցող ևթանձրախիտ անտառապատ մասի, և արևելյան, որը հարմար էրերկրագործության համար: Արևմտյան մասը հույները անվանում էինՔարքարոտ «տրախիա» կամ «տրախեոբրի»: Երկրի արևելյան մասը շատ հարուստ հողեր ուներ: Այստեղ էլ առաջացան Ալեքսանդրետը (կամ Իսկանդարուն), Ադանան և այլ քաղաքներ:

Կիլիկիայի հին բնակիչները ծագման և հենց երկրի անվանման մասին գոյություն ունեն տարբեր կարծիքներ:
1 Ըստ Հոմերոսի կիլիկեցիները առաջ ապրում ին Տրոյայից ոչ հեռու, որտեղիցնրանց մի մասը գաղթել է Կիլիկիա:
2 Լեգենդը կիլիկեցիների ծագումը վերագրում է դյուցազն Ագենովրի որդունԿիլիկին: Փյունիկիայի թագավոր Ագենովրը իր Կիլիկ, Կադմուս և Փյունիկորդիներին ուղարկել է որոնելու իր դուստր Եվրոպային, սպառնալով նրանցտուն չընդունել մինչև նրանք չբերեն իրենց քրոջը: Քանի որ Եվրոպայինհափշտակել էր Զևսը, եղբայրները չկարողացան փրկել նրան, ուստի ևչվերադարձան: Այն երկիրը ուր հիմնավորվել էր Կիլիկը, նրա անունով էլ հենցսկսեց կոչվել Կիլիկիա:
3 Որոշ գիտնականներ գտնում են, որ Կիլիկիա անունը նրան տվել ենհրեաները:
4 Ալիշանի կարծիքով Կիլիկիան իր անունը ստացել էր քարոտ լինելուպատճառով:

Կիլիկիյան պետության էթնիկ քարտեզը XIII դար

Պատմությունն ասում է, որ այստեղ մինչև հայերի կողմից բնակություն հաստատելը, ապրել են շատ ժողովուրդներ՝ ասորիներ, հույներ, հրեաներ,եգիպտացիներ և այլն: Հայերը այստեղ սկսել են ապրել Տիգրան Մեծի ժամանակվանից, երբ հայոց արքան ժամանակավորապես Հայաստանին էմիացրել Լևանտի երկրները՝ Ասորիքը, Փյունիկիան, Պաղեստինը, Սինայթերակղզու մի մասը, Կիպրոս կղզին և Կիլիկիայի Արևելյան մասը:Հետագայում հայերի հոսքը այս վայրերը աստիճանաբար շատացավ:Նեղվելով Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի հայահալած ուանհանդուրժող քաղաքականությունից,4-6-դարերում աստիճանաբարՀայաստանը պարպվում էր իր սիրասուն զավակներից ու որբանում: ԴեպիՄիջերկրական ծովի արևելյան մասը հայերի հոսքը ավելի ուժեղացավ 7-րդդարի վերջերից, երբ արաբական հրոսակները գրավելով հայոց երկիրը՝ այն դարձրին իրենց ասպատակության վայրերից մեկը: Մոտ երկուդար արաբական խալիֆաթը կաթիլ-կաթիլ քամում էր հայ մարդու արյունը:Քայքայվում էր ողջ Հայաստան աշխարհը: Կտտանքներին վերջ չկար:Ժողովուրդը՝ շինականը, ռամիկը, իշխանը, հոգևորականը ստիպված թողնումէր իր հազարամյա բնօրրանը, վերցնում պանդխտի իր ցուպը

Խերսոնում պեղված կիլիկյան ապրանքներև հանգրվանում Կիլիկիայի, Սիրիայի, Կապադովկիայի և Կոմագենի տարբերվայրերում, որպեզի կարողանա գոնե ֆիզիկապես գոյատևել: Հավաստիաղբյուրներում խոսվում է, որ դեռևս 6-րդ դարում մեծ թվով հայեր էին ապրումՍիրիայում:Կարելի է վկայակոչել նաև Հովհան Ոսկեբերանից, որը 5-րդ դարիսկզբին արևելյան Կիլիկիայից գրած իր մի նամակում հաղորդում է, թե ինքըապրում է մի հայ գյուղում և որ այդ շրջանի սեփականատերը հայ իշխան է:Հայտնի է նաև, որ արաբները Դվինից, այսինքն՝ Արարատյան դաշտից մեծքանակությամբ հայ գերիներ քշեցին Դամասկոս: Սիրիայում և Կիլիկիայումայդ հայերի թիվը այնքան մեծ էր, որ կաթողիկոս-պատրիարք Խաչիկը 972թ.Անտիոք Տարսոն, Սիրիայի ու Կիլիկիայի այլ վայրեր մի շարք եպիսկոպոսներուղարկեց այնտեղ ստեղծված թեմերը կառավարելու համար:

 

Այսպիսով, դարեր շարունակ հայ բնակչությունը Կիլիկիայում ավելանում էր ևուժեղանում տնտեսապես ու քաղաքականապես: Բյուզանդիայի և Բաղդադիխալիֆայության միջև մղվող պայքարի ժամանակաշրջանում խիստուժեղացավ հայերի տարագրությունը և Հայաստանից նրանց բռնիվերաբնակեցումը փոքր Ասիայում, գլխավորապես Կապադովկիայում 8-9դ.դ.,Միջագետքում, Կիլիկիայում և Սիրիայում: 10-դ. վերջին և 11-դ. սկզբինոչնչացնելով Վասպուրականի, Անիի և հայկական մյուս թագավորությունները,Բյուզանդական կայսրերը Բագրատունիներին, Արծրունիներին և հայկականայլ թագավորական և իշխանական տոհմերին նոր տիրույթներ հատկացրինկայսրության մյուս շրջաններում: Այսպես, օրինակ, Արծրունիներիկառավարման անցավ Սեբաստիան, Բագրատունիներին՝ Կեսարիան,Վարաժնունի ու Պահլավունի իշխանները մարզեր ստացան Միջագետքում ևՍիրիայում, իշխան Ռուբենը բնակություն հաստատեց Կիլիկիայում: Դեռավելին, բյուզանդական կայսրերը կայսրության արևելյան հողերիկառավարումն ու դրանց պաշտպանությունը հանձնարարում էին հայիշխաններին: Այսպես, Կոստանդին Մոնոմախը Կիլիկիայի մի զգալի մասի(Տարսոն, Մամեստիա, Ադանա, Պապեռոն և Լամբրոն) կառավարումըհանձնարարեց Աբլղարիբ Արծրունուն: Բյուզանդական կայսրերի կողմիցվարած հայահալած և անհեռատես քաղաքականության հետևանքով նշվածվայրերում հավաքված բազմահազար հայեր մեծագույն ցանկություն ունեինստեղծել նոր Հայաստան, ունենալ պետականություն և անկախություն:

 

Փիլատրոս Վարաժնունու տիրույթները

Արծրունիների թագավորությունը առաջացել է Սեբաստիա քաղաքի շրջանում1016-1020 թվականներին, երբ սելջուկների հետ առաջին իսկ ընդհարմանժամանակ Սենեքերիմ թագավորը, իր 400,000 հպատակների գլուխ անցածգաղթեց Հալիս գետի վերին հոսանքների շրջանը: Դա առաջին վասալականթագավորությունն էր, որ առաջացավ Կապադովկիայում: ԲյուզանդիանՍենեքերիմին շնորհեց պատրիկի կոչում (Բյուզանդիայի կառավարականհիերարխիայում տասնմեկերորդ կարգներ): 1080թ. այս իշխանությունը ընկավսելջուկ-թուրքերի հարվածների տակ: Կապադովկիայում 1045թ. առաջացավնաև Բագրատունյաց մի թագավորություն այն բանից հետո, երբբյուզանդացիները 1045թ. զավթեցին Անիի թագավորությունը, որի փոխարենԿոստանդին Մոնոմախը Գագիկ 2−րդին հանձնեց երկու աննշան քաղաք՝Պիզուն և Կոլոնպալատը: Այդ վասալական թագավորության գոյությունըդադարեց 1079թ., երբ Գագիկ 2-րդը սպանվեց հույն ֆեոդալների ձեռքով: 1065թ. Կապադովկիա տեղափոխվեց Կարսի թագավորը՝ Աբաս թագավորիորդին, նույնպես Գագիկ անունով: Կարսի թագավորության փոխարեն նաստացավ Ծամենդավը և Լարիսան: Ծամենդավի թագավորությունը գոյությունունեցավ մինչև 1081թվականը, երբ բյուզանդացիները սպանեցին ԳագիկԿարսեցուն: Արևմուտք տեղափոխված հայ ֆեոդալների, իշխանների ևթագավորների մեջ որպես բյուզանդական կայսրության բանակիզորահրամանատարներ, մարզերի կառավարիչներ աչքի էին ընկնում

Կիլիկիան (Ռուբենյան) դրոշ

Աբլղարիբ Արծրունին, Գրիգոր Պահլավունին (Մագիստրոս) և ՓիլարտոսՎարաժնունին: 1073թ. Գանձակից Կիլիկիա եկավ հայկական Արցախ մարզիիշխաններից մեկը, իշխան Օշինը, որը ամուսնացավ Աբլղարիբ Արծրունուաղջկա հետ և որպես օժիտ ստացավ Պապեռոն և Լամբրոն ամրոցները իրշրջակայքով, սկիզբ դնելով Օշինյան հայտնի իշխանական տոհմին, որըհետագայում նշանակալի դեր խաղաց Կիլիկյան Հայաստանի պատմականկյանքում: Բյուզանդական մյուս պաշտոնատար անձը Գրիգոր Պահլավունինէր, որը Բյուզանդիային հանձնելով Արարատյան աշխարհում ունեցած իրտիրույթներն Բջնի և այլ ամրոցներով՝ հողեր ստացավ Սեբաստիայի ուԵփրատ գետի միջակայքում և Միջագետքում։ Այս տաղանդավոր անձինշնորհվում է մագիստրոսի կոչում, և նա նշանակվեց Միջագետքի, Տարոնի,Վասպուրականի, Մանազկերտի և հավանաբար այլ վայրերի

կառավարիչ-դուքս։ Նրա սերունդները տիրակալ-իշխաններ էին Սիրիայում ևՄիջագետքում իսկ ոմանք էլ զբաղեցրեցին հայոց կաթողիկոսական գահը։ 11-րդ դարում Հայաստանի պատմության մեջ մեծ դեր խաղաց ՓիլատրոսըՎարաժնունիների տոհմից։ Վերջինս Դիոգենես կայսեր կողմից նշանակվեցՄելիտենեում (Մալաթիա) և Անտիոքում տեղակայվածված բյուզանդականզորքերի հրամանատար։ Սույն դարի 60-ական թվականներին նա փորձերձեռնարկեց կայսրույթան հովանու ներքո ստեղծել հայկականիշխանությունների դաշինք։ Բայց, ավաղ, դա նրան չհաջողվեց։ ՓիլատրոսՎարաժնունին 1087 թվականին հեռացավ քաղաքականության ասպարեզից։Լինելով հմուտ դիվանագետ նա հաշվի չեր առնում կրոնադավանբանանտարբերությունը քաղաքականության մեջ, որը հազվագյուտ երևույթ էր այնժանակվա և հատկապես հայ դիվանագիտության համար։

11-րդ դարի վերջում բոլոր սուբյեկտիվ և օբյետիվ պայմաննները կային տվյալտարածաշրջանում հայկական պետականակերպ կազմավորում ստեղծելուհամար։ Այս խնդրի լուծումը վիճակվեց Փիլատրոս Վարաժնունու վասալներիցմեկին՝ Ռուբեն իշխանին, որին հանձնարարված էր Անտիտավրոս մարզիպաշտպանությունը։ Ռուբեն իշխանի 1080 թվականին հիմնածիշխանապետությունը դարձավ Կիլիկյան Հայաստանի հիմքը և գոյատևեցշուրջ 

 

Կիլիկյան Հայաստանի անկումն ու կործանումը

Կիլիկիայի Հայկական Թագավորությունը 1355 թ.-ին:
Հայերի և Լուսինյանների միջև եղել են սերտ կապեր, երբ Լուսինյանները 12-րդդարում հաստատվեցին Կիպրոսում: Եվ գուցե, եթե չլինեին ԼուսինյաններըԿիլիկյան Հայաստանը կկարողանար գրավել Կիպրոսը:1342 թ.-ին Լևոնիզարմիկ Գայ դե Լուսինյանը ժառանգեց գահը և հաստատվեց գահինԿոստանդին Գ անվամբ: Նա լատինամոլ էր և դառնալով թագավոր ցանկանումէր կաթոլիկության պարտադրել տեղի հայ բնակչությանը: Հայազնվականությունն այն ընդունում էր, սակայն հասարակ ժողովուրդը դեմ էրայդ քայլին:
1343_1344 թթ., երբ գյուղացիությունը պայքարում էր Լուսինյանների դեմ,մամլուքները ներխուժեցին Կիլիկիա: Սակայն այդ օրհասական պահին ոչմի եվրոպական երկիր չօգնեց Կիլիկիային:1344 թ.-ին Կոստանդին Բ-նսպանվեց:[ Նրան հաջորդեց Կոստանդին Դ-ն: Նա կարողացավժամանակավորապես ազատագրել Կապան բերդը, Այասն ու Ալեքսանդրեթը:Լիպարիտ սպարապետը կարողանում էր հետ շպրտել թշնամուն:1371 թ.-ինՍսում տեղի ունեցած ժողովը չեղյալ համարեց կաթոլիկ եկեղեցուն միանալուորոշումը: Նոր թագավորը` Կոստանդին Ե-ն ստիպված էր հաշտությանպայմանագիր կնքել մամլուքների հետ, որն առաջացրեց ունիթորականներիդժգոհությունը, ովքեր էլ սպանեցին նրան 1373 թ.-ին: Նրան հաջորդեցԿիլիկիայի վերջին արքան` Լևոն Զ Լուսինյանը: Մամլուքները դարձյալներխուժեցին Կիլիկիա և պաշարեցին մայրաքաղաքը: Հայոց զորքը Լիպարիտզորավարի գլխավորությամբ անում էր ամեն ինչ, սակայն մամլուքների զորքըգերազանցում էր հայերի զորքին: Եվ 1375 թ.-

ին մամլուքները գրավեցին Սիսնու գերի վերցրին թագավորին և իր ընտանիքին: Արևմուտքի միջնորդությամբԼևոնն ազատ արձակվեց: Նա անցկացրեց վերջին տարիները Եվրոպայում նորխաչակրաց արշավանք կազմակերպելու հույսով, սակայն ապարդյուն: Նամահացավ 1393 թ.-ին Փարիզում: 1396 թ.-ին Կիլիկիայի արքա տիտղոսնանցավ նրա զարմիկին` Կիպրոսի թագավորին: Ներկայումս այն կրում ենիտալական Սավոյան հարստության ներկայացուցիչները: Չնայածթագավորությունն անկում ապրեց, Լեռնային Կիլիկիայում որոշ իշխաններպահպանեցին իրենց ինքնուրույնությունը, սակայն 1515 թ.-ին Կիլիկիանվերջնականապես նվաճվեց օսմանյան թուրքերի կողմից:

Կիլիկիայի հայկական պետության պետական  կարգը  ստղծելը նրա արդյունքն է, որ հայ ժողովուրդը շինարար լինելով հանդերձ կարող է ոչ միայն եկեղեցիներ, դղյակներ, ամրոցներ կառուցել, այլ նաև օտարության մեջ պետություն։Բանակը նույնպես հայկական է, և որ կարևոր է Կիլիկիայի հայկական պետությունը ունեցել է ուժեղ նավատորմ, բայց ոչ թե հարձակվել է ուրիշ երկրների վրա, այլ պաշտպանել է պետության սահմանները ծովից և առևտրական նավերը ծովահենությունից։

Գրականության Ցանկ

http://patm.arma-vir.com/nyut.php?id=2

http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AB%D5%AC%D5%AB%D5%AF%D5%AB%D5%A1

http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AB%D5%AC%D5%AB%D5%AF%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A9%D5%A1%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Kilikyan_Hayastan

http://armyansky.narod.ru/index/0-79

 

Եզրակացություն

Եթե կիլիկիան թագավորները չհետևեին լատին-եվրոպական արտաքին քաղաքականության ապա երկիրը չէր գնա կործանման, իսկ գլխավոր պատճառներից էր Հեթում  Բ-ի և Լևոն Գ-ի որդիներ միչև ծագած հարցերը. Կիլիկիայի  թագավորները իրենցից հետո թողեցին ապահով երկիր շուրջ 70000 քմ, ցավոք երկրի մյուս  թագավորները չկարողացան պահել իրենց պապերի արյունով պահած երկիրը.

Posted in Պատմություն | Leave a comment

Մաթեմատիկա.Առաջադրանք

Առաջադրանք 1

Բնական թվեր: Բնական թվերին վերաբերող հասկացությունները ավարտական քննությունների շտեմարաններում: Սահմանումներ և պարզաբանումներ, օրինակներ շտեմարանից և դրանց լուծումը:

Բնական թվեր

Առարկաներ հաշվելու համար օգտագործվող թվերը կոչվում են բնականթվեր:Բնական թվերի բազմությունը նշանակվում է N-ով:Բնական թվերը, դրանց հակադիր թվերը և զրոն կոչվում են ամբողջթվեր:Ամբողջ թվերի բազմությունը նշանակվում է Z-ով:

   Բաժանելիության հայտանիշներ

Բնական թիվը բաժանվում է երկուսի վրա, եթե վերջանում է զրոյովկամ զույգ թվանշանով:Բնական թիվը բաժանվուն է 3-ի վրա, եթե նրա թվանշանների գումարըբաժանվում է 3-ի վրա:Բնական թիվը բաժանվում է 4-ի վրա, եթե այդ թվի վերջին երկութվանշաններով կազմված թիվը բաժանվում է 4-ի:Բնական թիվը բաժանվում է 5-ի վրա, եթե այն վերջանում է 0-ով կամ5-ով:Եթե թիվը բաժանվում է 2-ի և 3-ի  վրա, ապա բաժանվում է 6-ի վրա:

Պարզ և բաղադրյալ թվեր

1-ից տարբեր բնական թիվը կոչվում է պարզ թիվ, եթե այն բաժանվում է միայն իր վրա ու 1-ի վրա:Բնական թիվը, որն ունի երկու հատից շատ բաժանարար, կոչվում է բաղադրյալ թիվ:Ամենամեծ ընդհանուր բաժանարար և ամենափոքր ընդհանուր բազմապատիկՅուրաքանչյուր բնական թիվ, որին բաժանվում է տվյալ բնական թիվը, կոչվում է վերջինիս բաժանարար:Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բաժա-նարար է կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար:Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից ամենամեծը կոչվում է նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար:

Վարժություններ Շտեմարանից

Ինչ պետք է գրել աստղանիշի փոխարեն որպեսզի 17*456 բաժանվի 9-ի

1+7+4+5+6=23

23+4=27

Գտնել բաժանելին եթե բաժանարարը 11 է, քանորդը 7 իսկ մնացորդը 4

11*7+4=81

Առաջադրանք 2

Կոտորակներ: Կոտորակներին վերաբերող հասկացությունները ավարտական քննությունների շտեմարաններում: Սահմանումներ և պարզաբանումներ, օրինակներ շտեմարանից և դրանց լուծումը

 

Կոտորակներ

Կոտորակները հնարավորություն են տալիս գրել ոչ ամբողջ թվերը: Կոտորակներով կարելի է լրացնել ամբողջ թվերի միջև եղած միջակայքերը, իսկ դա հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ չափումներ կատարել:

Կոտորակները լինում են սովորական և տասնորդական:

Սովորական կոտորակներ

Սովորական են կոչվում այն կոտորակները, որի թվերը գրվում են հետևյալ կերպ
: Սովորական կոտորակներում վերևի գրված թիվը կոչվում է համարիչ, իսկ ներքևում գրվածը՝ հայտարար:

Կոտորակները լինում են կանոնավոր և անկանոն:

Կանոնավոր են այն կոտորակները, որոնց համարիչը հայտարարից փոքր է:

Անկանոն են այն կոտորակները, որոնց համարիչը հայտարարից մեծ է կամ էլ իրար հավասար են:

Կոտորակների հետ կարելի է կատարել հետևյալ գործողությունները.

Գումարում.

Նույն հայտարարով կոտորակներ  գումարելիս հարկավոր է համարիչները գումարել իրար,իսկ հայտարարում գրել նույն հայտարարը:

Տարբեր հայտարարներով կոտորակներ գումարելիս պետք է կոտորակները բերել նույն հայտարարի, ապա այդ թիվը նախ բաժանել մի կոտորակի հայտարարին և բազմապատկել համարիչով, այս գործողությունը հերթով կոտորակների հետ անելուց հետո համարիչում ստացվաց թվերը գումարում ենք, իսկ հայտարարը գրում ընդհանուր հայտարարը:

Հանում. 

Նույն հայտարարով կոտորակներ  հանելիս հարկավոր է համարիչները հանել իրարից, իսկ հայտարարում գրել նույն հայտարարը:

Տարբեր հայտարարներով կոտորակներ հանելիս պետք է կոտորակները բերել նույն հայտարարի, ապա այդ թիվը նախ բաժանել մի կոտորակի հայտարարին և բազմապատկել համարիչով, այս գործողությունը հերթով կոտորակների հետ անելուց հետո համարիչում ստացվաց թվերը հանում ենք, իսկ հայտարարը գրում ընդհանուր հայտարարը:

Բազմապատկում.

Կոտորակները բազմապատկելու համար պարզապես անհրաժեշտ է համարիչները բազմապատկել իրար գրել համարիչում, հայտարարները՝ իրար ու գրել հայտարարում:

Բաժանում.

Բաժանման համար անհրաժեշտ է առաջին կոտորակի համարիչը բազմապատկել երկրորդ կոտորակի հայտարարին և գրել համարիչում, իսկ հայտարարը ստանալու համար՝ առաջինը հայտարարը բազմապատկել երկրորդի համարիչի հետ:

Վարժություններ Շտեմարանից

1) Նշվածներից որ եռյակում են թվերը գրված նվազման կարգով.

  1. 0,75; 2/3; 3/5 0,75; 0,667; 0,6

  2. 3/5; 2/3; 0,75

3.2/3; 0,75; 3/5

  1. 2/3; 3/5; 0,75

2) Գտնել 12-ի ¾ մասը

12*3/4=36/4=9

Առաջադրանք 3
Արտահայտության արժեքը հաշվելը: Ի՞նչ տեսակի առաջադրանքեր կան ավարտական քննությունների շտեմարաններում և ինչպես են դրանք լուծվում (կոնկրետ օրինակների ցուցադրությամբ):

Արտահայտության արժեքի հաշվումը

Գործողությունների կատարման հերթականությունը նշվում է փակագծերով։

  1. Թվի աստիճան բարձրացնելը

  2. Ֆունկցիայի արժեքի հաշվում

  3. Բազմապատկում և բաժանում

  4. Գումարում և հանում

Արտահայտության արժեքը հաշվելիս այբբենական տառերի փոխարեն տեղադրում են թվային արտահայտությունները,  համապատասխան խնդիրներին։ Բազմաթիվ լուծումների բազմությունը, որոնց տեղադրելու դեպքում արտահայտությունը իմաստ ունի կոչվում է  ԹԱԲ

Օրինակ ՝   արտահայտության համար Թույլատրելի Արժեքների Բազմությունը ՝ բոլոր a և b թվերը որոնց դեպքում

 

Գործողությունների հատկությունները

Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում.

Հանումը գումարումի հակառակ գործողությունն է.

Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում.

Բաժանումը բազմապատկման հակառակ գործողությունն է։ 0 – ի վրա բաժանում անհնար է։ b – ի վրա բաժանում նույն է, ինչ որ բազմապատկում b – ի հակադարձ թվի վրա.

Թվի աստիճան բարձրացնելը կոմմուտատիվ չէ։ Դրա համար էլ կան երկու հակառակ գործողություններ ՝ թվի աստիճան բարձրացնելը և թվի արմատ հաշվելը։

Ասոցիատիվ հատկությունը գումարման․

Ասոցիատիվ հատկությունը բազմապատկման․

Դիստրիբուտիվ հատկությունը բազմապատկման․

Դիստրիբուտիվ հատկությունը աստիճան բարձրացնելու․

Գումարումը աստիճանի ցուցիչի․

Բազմապատկւոմը աստիճանի ցուցիչի․

Վարժություններ Շտեմարանից

  • a2-22/2-a +2+3a=

=(a-2)(a+2)/2-a + 2+3a=

=-a-2+2+3a=2a

Առաջադրանք 4.
Հանրահաշվական հավասարումներ: Ի՞նչ տեսակի առաջադրանքեր կան ավարտական քննությունների շտեմարաններում և ինչպես են դրանք լուծվում (կոնկրետ օրինակների ցուցադրությամբ)

Հավասարման արմատ կոչվում է փոփոխականի այն արժեքը, որի դեպքում հավասարումը դառնում է ճիշտ հավասարություն:

Հավասարումը լուծել՝ նշանակում է գտնել նրա բոլոր արմատները, կամ ապացուցել, որ արմատներ չկան:

Օրինակ` 2x-15=x-5

                  2x-x=-5+15

                  X=10

Վարժություններ Շտեմարանից

  • 2(x-2.5)=-13

2x-5=-13

2x=-13+5

2x=-8

X=-4

  • 5(x+2)=2(x+5)

5x+10=2x+10

5x-2x=10-10

3x=0

X=0

Առաջադրանք 5.
Հանրահաշվական անհավասարումներ: Ի՞նչ տեսակի առաջադրանքեր կան ավարտական քննությունների շտեմարաններում և ինչպես են դրանք լուծվում (կոնկրետ օրինակների ցուցադրությամբ):

 

Մեկ անհայտով անհավասարումներ

Անհավասարումների մեջ նույնպես անում ենք այն քայլերը, որոնք հավասարման մեջ, սակայն անհավասարումների լուծումը մի փոքր այլ է: Անհավասարման  լուծում  անվանում  են այն  x թիվը,  որը  անհավասարման  մեջ  x փոխարեն  տեղադրելով  կստացվի  ճիշտ անհավասարություն:

Կան հետևյալ տեսքի անհավասարումներ՝

ax>b

ax<b

ax≥b

ax≤b

Օրինակներ Շտեմարանից

  • (x-2)(5-x)≥0

5x-x2-10+2x≥0

-x2+7x-10≥0

X2-7x+10 0

D=49-40=9=32

X1=7+3/2=5

X2=7-3/2=2

                               ///////////////////////

        2                                                   5

x

4-6x≤14x

20x≥4

x≥1/5

x   )

Posted in Մաթեմատիկա | Leave a comment

Աշխարհագրություն․ Անհատական առաջադրանք

  1. Գետի ակունքի բացարձակ բարձրությունը 3400 մ է, գետաբերանինը` 1650 մ, գետի երկարությունը ` 180 կմ է: Հաշվել գետի անկումն ու թեքությունը:

 

(3400-1650)/180=9.72մ/կմ

  1. Քարտեզի մասշտաբը 1: 700.000 է, A ից B հեռավորությունը բնության մեջ`170 կմ է, որքան կլինի այն քարտեզի վրա:

170/700,000=0,00024286կմ=24,286 սմ

  1. Բացատրել Հրաբուխներիի առաջացման պատճառները:

Հրաբուխ, երկրաբանական կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ են ժայթքում (կամ ժայթքել են) լավա, մոխիր, խարամ, այլ ապարների բեկորներ, շիկացած գազեր ու գոլորշի։

 

  1. Օվկիանոսի ափին օդի ջերմաստիճանը +300C է, որքան կլինի ջերմաստիճանը նույն պահին 3500մ բարձրության վրա:

30-(3,5*6)=+90C

  1. Որ ջրային ավազաններով կանցնենք, եթե նավարկենք Լոնդոնից Մուրմանսկ:

Հյուսիսային ծով+Նորվեգական ծովով+Բարենցի ծով+Սպիտակ Ծով

 

 

Posted in Էկոլոգիա | Leave a comment

Հայ նոր գրականություն՝ ռոմանտիզմ և ռեալիզմ. ա) հայ ռոմանտիկները՝ Աբովյան, Մուրացան, Րաֆֆի բ) ռեալիստները՝ Պարոնյան, Զոհրապ, Շանթ

Աբովյան

Դարաշրջանի հոգևոր արժեքների, ռոմանտիկական աշխարհընկալման ընդհանրացումը Աբովյանի հարուստ գրական ու գիտական ժառանգությունն է։ Գրաբար և աշխարհաբար բանաստեղծություններում («Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց», «Սրբաճեմ ոտից Տեառն գթութեանց», «Զգացմունք ցաւալի սրտիս…», «Զի՞նչ այս դառն հարուած…», «Գարուն» և այլն) անդրադարձել է անհատի և հայրենիքի ճակատագրերին, երազանքի և աններդաշնակ իրականության հակադրություններին։ Աբովյանը մտորել է գեղարվեստական գրականությանը համապատասխանեցնելու նոր ժամանակների պահանջներին, աշխարհաբարը ժողովրդին հասկանալի գրականւթյան լեզու դարձնելու մասին։

Մուրացան

 Հայկական ուշ ռոմանտիզմի ականավոր ներկայացուցիչը Մուրացան է։ Նրա առաջին գեղարվեստական գործը «Ռուզան կամ Հայրենասէր օրիորդ» (1881) պատմառոմանտիկական դրաման է։ «Հայ բողոքականի ընտանիքը» (1882), «Իմ կաթոլիկ հարսնացուն» (1885), «Չհաս է» (1886) վիպակներում մերժել է այլադավանությունը՝ այն համարելով ազգը տրոհող չարիք։ «Հասարակաց որդեգիրը» (1884), «Ի՞նչ լայեղ է» (1885), «Անպատճառ իշխանուհի» (1886), «Հարուստները զուարճանում են» (1888) վիպակներում քննադատել է բուրժուական բարքերը, ապազգային մարդկանց։ Մուրացանի իդեալական հերոսն առաքյալն է, որի շուրջ հյուսելով հասարակականուտոպիայի իր գաղափարը՝ միաժամանակ ցույց է տվել ռոմանտիկական այդ պատրանքների փլուզումը («Խորհրդատր մի անձնուհին»,1889, «Լուսավորութեան կենտրոնը», 1890, «Նոյի ագռաւը»,1899, «Առաքեալը»,1902)։ Հայ դասական պատմավեպի նվաճումներից է Մուրացանի «Գևորգ Մարզպետունի»-ն (1896)։

Րաֆֆի

1870_1880-ական թվականների գրականության կենտրոնական դեմքը Րաֆֆին է։ Հրապարակախոսական և քննադատական հոդվածներում, չափածո և արձակ գործերում նա արձագանքել է ժամանակաշրջանի կենսական հարցերին, լուսաբանել սոցիալական և ազգային-քաղաքական հրատապ խնդիրները, ուղղորդել մտավոր և գրական շարժումը։ «Սալբի» (1866), «Հարեմ» (1868), «Խաչագողի յիշատակարանը» (1873) վեպերում և մի շարք պատմվածքներում («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմէն», 1872, «Մի օրա վար հող», 1873 և այլն) Արտացոլել է պարսկական ավատատիրական իրականութունը։ «Զահրումար» (1871), «Ոսկի աքաղաղ» (1878) և «Մինն այսպես, միան այնպես» (1890) վեպերում պատկերել է արևելահայ առևտրականության բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։ «Ջալալէդդին» (1878), «Խենթը» (1880), «Կայծեր» (1883-1887) ծրագրային- քաղաքական վեպերում Րաֆֆին պատկերել է արևմտահայության ողբերգական վիճակը թուրքական տիրապետության տակ և առաջադրել ազգային-ազատագրական պայքարի ուղին։ Այնուհետև ընդհանրացնելով պատմության փիլիսոփայությունը՝ հայ ժողովրդի ազատագրության պայքարը հանգեցրել է ազգային հեղափոխության գաղափարին («Դաւիթ Բեկ», 1881, «Սամուէլ», 1888)։

Հակոբ Պարոնյան

Երգիծական, հրապարակախոսական հոդվածներում, կատակերգություններում («Երկու տէրով ծառայ մը», 1865, հրատարակվել է՝ 1911, «Ատամնաբոյժն արեւելեան»,1868), արձակ գործերում («Ազգային ջոջեր», 1874 «Կսմիթներ», 1874-1877, «Հոսհոսի ձեռատետրը»,1880, «Քաղաքավարութեան վնասները», 1886-1887, «Խօսակցութիւնք մեռելոց», 1886_1887) ծաղրել է 19-րդ դարի հայ ազգային, հասարակական կյանքը, ընտանեկան կենցաղն ու բարքերը։ Երգիծական ժանրի կատարյալ նմուշներ են «Պաղտասար աղբար» (1886-1887) կատակերգությունը և «Մեծապատիւ մուրացկաններ» (1887) վեպը, որոնք առանձնանում են խոսքի, կերպարների և դրության ընդգծված կոմինուզմով.

Գրիգոր Զոհրապ

Ռեալիստական գրական ուղղության խոշոր նվաճումներից է նովելի (նորավեպ) ժանրը, որը գեղագիտական կատարելության է հասել Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունում։ «Խղճմտանքի ձայներ» (1909), «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցաւեր» (երկուսն էլ՝ 1911) նովելների ժողովուրդների հերոսները նյութապաշտ հասարակության գռեհիկ և կոպիտ բարքերի զոհերն են։ Նովելներում Զոհրապը բացահայտել է մարդկային ողբերգության սոցիալական ակունքները («ճիտին պարտքը», «Մագթաղինեն», «Այրին», «Փոստալը»), սիրո թեման քննել մարդկային երջանկության, բարոյական բարձր արժեքների լույսի ներքո («Այինկա», «Ռեհան», «Արջի սեր, արջի բարի», «Ձաբուղոն», «ճեյրան»)։

Լևոն Շանթ[

Լևոն Շանթը  գրական ուղին սկսել է ռոմանտիկական չափածո տեղծագործություններով ու վիպակներով («Լերան աղջիկը», «Երազ օրեր» 1894, «Դուրսեցիներ», 1895, «Վերժին», 1897, «Դերասանուհին», 1899)։ Շանթի ստեղծագործության մեջ առավել արժեքավորը նրա դրամատուրգիան է («Հին աստուածներ», 1909, հրատարակվել է 1912, «Կայսր», 1916, «Շղթայուածը», 1921, «Ընկած բերդի իշ խանուհին»,1923, «Օշին Պայլ», 1932)։ «Հին աստվածներ» պատմափիլիսոփայական դրամայում խորհրդապաշտաայլաբանական պատկերներով ներկայացրել է հեթանոս աստվածներին և քրիստոնեական եկեղեցին, արծարծել է աշխարհիկ ու հոգևոր սկզբունքների հակադրության, անհատի զգացմունքների և գործողության ազատության հարցերը։ Ըստ Շանթի՝ ունայն են կրքերն ու բնազդները, իրական է միայն Սուրբ Հոգին և «վեր՝ դեպի Աստված խոյացող միտքը»։

Posted in Խոսքի մշակույթ եվ Գրականություն | Leave a comment